Ciacan
    DESIGNO MOTORSPORT »

Առաջնորդվելով «Որակը՝ գերակա պայման» կարգախոսով՝ 2009 թվականից ընկերությունը ընդլայնեց արտադրվող ապրանքի տեսականին: Այսպես, շուկա մտան բարձրորակ չոր շաղախները, ջրադիսպերսիոն ներկերը, կապակցող նյութերը և այլ շինարարական ապրանքները, որոնք սպառողին ներկայացվեցին նոր՝ «Ծիածան» ապրանքանիշով: Մի քանի ամիսների ընթացքում ապրանքանիշին հաջողվեց իր կայուն տեղը զբաղեցնել հայկական շուկայում և ապահովել վաճառքի բարձր ցուցանիշներ:
Ներկայումս ընկերության արտադրանքի որակը հասցվել է կատարելության՝ շնորհիվ տեխնոլոգիապես վերազինված արտադրության, եվրոպական սարքավորումներով հագեցված լաբորատորիայի և արտասահմանում պարբերաբար վերապատրաստվող աշխատակիցների:
Ընկերության տեսլականն է շարունակել աշխատել իր սպառողի համար՝ ապահովելով լավագույն որակ և հաղորդելով վառ գույներ առօրյա կյանքին:

Designer: Ruzanna Kurdoyan

Developer: Artyom Matshkalyan